Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը վիրահատություններից հետո իրեն արդեն լավ է զգում եւ ակտիվորեն մասնակցելու է ԱԺ աշխատանքներին:
Դեմիրճյանն այսօր եկել էր ԱԺ նիստին եւ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Նա հայտարարեց, որ ՀԱԿ-ին մաս կազմող կուսակցությունները, այդ թվում` ՀԺԿ-ն, պետք է փորձեն ՀԱԿ-ի գործունեությունը դարձնել առավել արդյունավետ: Ընտրություններին չմասնակցելը, ըստ Դեմիճյանի, կապված էր այն բանի հետ, որ ընտրությունները չեն լինելու ազատ եւ արդար, պատժված չեն նախորդ ընտրություններում կեղծիքներ եւ բռնություններ հրահրած անձինք, պատասխանատվության ենթարկված չեն Մարտի 1-ի կազմակերպիչները:
«Բայց, ի վերջո, այս ընտրություններով մենք չենք դադարեցնում մեր քաղաքական գործունեությունը»,- վստահեցրեց Դիմիրճյանը: Նա նաեւ միանշանակ հայտարարեց, որ ՀԺԿ-ն դուրս չի գալու ՀԱԿ-ի կազմից: «Մենք միշտ էլ ամեն ինչ արել ենք ուժերի համախմբման համար, միշտ էլ ՀԺԿ-ն եղել է համախմբող ուժ, եւ ՀԱԿ-ի գործունեությունը դրանից էլ բխում է»,- հայտարարեց Դեմիրճյանը:
Առողջություն մաղթելով Պարույր Հայրիկյանին` նա հույս հայտնեց, որ պատկան մարմինները կբացահայտեն հանցագործությունը: Իսկ թե ո՞վ է կանգնած այդ մահափորձի հետեւում, Դեմիրճյանը կարծիք չհայտնեց եւ նշեց, որ ենթադրություններ անել չի ուզում: