Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով այն մասին, որ Ռիգայում մայիսի 21-22-ը կայանալիք` Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովներին Ադրբեջանը չի մասնակցելու, նշեց. «Ադրբեջանի նման պահվածքի առաջին պատճառն այն է, որ այդ երկիրն այդպես էլ չներկայացրեց Եվրամիության հետ գործակցության տեսլականը, ինչի մասին հայտարարել էր, և ինչին սպասում էին եվրոպացի պաշտոնյաները:
Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը խուսափում է և շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրով բանակցություններ վարելու հարցում: Նշանակում է` Ադրբեջանը չի հրաժարվել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց: Նրանք դեռ պլաններ ունեն, և Ադրբեջանը չի ուզում բանակցային գործընթաց անել:
Եվ վերջապես` փորձում է հաճոյանալ Ռուսաստանին և ցույց տալ, որ, ի տարբերություն Հայաստանի, ինքը չի մասնակցել այդ հակառուսական գագաթաժողովին, հետևաբար, Ռուսաստանը պետք է իմանա` ով ով է»:
Անդրադառնալով Ռիգայի գագաթաժողովից Հայաստանի ակնկալիքներին` Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Ես կարծում եմ` Հայաստանի համար շատ կարևոր է սկսել վերասահմանել Եվրամիություն-Հայաստան բանակցությունները, որոնք ուղղակի կանգ են առել»: