|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մենք պետք է միշտ ցնծությամբ և ուրախությամբ տոնենք մեր հաղթանակները, որովհետև դրանք շատ որոշիչ և կարևոր են եղել մեզ, մեր պետության կայացման համար. yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց դերասան Մկրտիչ Արզումանյանը:
Շնորհավորելով Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ` նա նշեց, որ հաղթանակները մեզ ուժ են տալիս, և մենք` որպես ազգ, ինքներս մեզ ապացուցում ենք, որ կարող ենք անել առավելը, եթե ուզենք` կարող ենք շատ մեծ բարձունքների հասնել: «Հաղթանակները բոլորի համար էլ կարևոր են. եթե կգտնվի մեկը, որի համար այդ հաղթանակները մեծ նշանակություն չեն ունենա, կներեք, բայց դա նորմալ երևույթ չի դիտվի»,- ասաց դերասանը:
Արզումանյանը նշում է, որ ապրիլի 24-ին, դրան նախորդած հայաստանյան միջոցառումների ժամանակ մեծ համախմբվածություն է տեսել: «Անկեղծ ասած`մինչև վերջերս ուրիշ տրամադրվածություն ունեի, բայց այդ օրերին տեսա, թե ինչքան համախմբված ենք, հատկապես` երիտասարդները: Այդ ամենը տեսնելով` ես ինձ հպարտ զգացի, քանի որ տեսա` մեզ մոտ կա այդ համախմբվածությունը, եռանդն ու հետաքրքրությունը»,- նշեց նա: