Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի 100 հոգի բերման են ենթարկել, բայց հիմա նայում եմ՝ 1000-ներ ավելացել ենք՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից փողոցում, որտեղ ոստիկանները բախում սադրեցին և սկսեցին ագրեսիվ ծեծկռտուքով բերման ենթակել ցուցարարներին։
«Այս պայքարն անկասելի է․ քանի փողոց ուզենք՝ այնքան կփակենք, քանի խաչմերուկ ուզենք՝ կփակենք, այ սենց ամբողջ քաղաքը պարալիզացնելու ենք, ցույց ենք տալու, որ սրանք իշխանություն չունեն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։
Մանրամասն՝ տեսանյութում․