Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Տեղեկացրել էինք, որ Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վաճառվել է: Մինչ այդ տունն աճուրդի էր հանվել 110 000 դոլարով: Աճուրդը կայացել է, տունը գնել են 162 000 դոլարով:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կանխավ հանդես էր եկել կոչով, որ դրսի հայերից մեկը փորձի գնել այն: Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էվելինա Բաղդասարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, թե իրենք տեղյակ են, որ տունը գնվել է, և հետևել են գործընթացին:
«Տունը, ճիշտ է, գնել է մի ամերիկացի, սակայն պետք է ասեմ, որ նախարարի կոչին արձագանքող էլ է եղել: Հիմա Սարոյանի տունն ունի նոր սեփականատեր, բայց մենք ինչ-ինչ գործընթացներ ենք անում»,- նշեց նա` հավելելով, որ այս պահին ավելին ասել չի կարող:
Հիշեցնենք, որ այդ տանը գրողն ապրել է 17 տարի, այսինքն՝ տան կառուցումից՝ 1964 թվականից, մինչեւ իր մահը՝ 1981 թվականը: