Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Տեղեկացրել էինք, որ Վիլյամ Սարոյանի` Ֆրեզնոյում գտնվող տունը գնել է Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը:
Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մշակույթի նախարարությունը և «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը Վիլյամ Սարոյանի Ֆրեզնոյի տան կապակցությամբ կհամագործակցեն: Իսկ թե ի՞նչ հարթակում կլինի համագործակցությունը, կորոշվի առաջիկա քննարկման արդյունքում:
Հիշեցնենք, որ հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն` առանձնատունը վերակառուցվելու է որպես տուն-թանգարան, որն ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Տուն-թանգարանում կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ:
Տունը մինչ այդ` 2014-ի մայիսին, աճուրդի էր հանվել 110 000 դոլարով. Սարոյանի տունը գնել էին 162 000 դոլարով, գնորդն ամերիկացի էր, որից հետո այն գնել է Ջանիբեկյանը: