կարևոր
8224 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-17 17:29
Քաղաքական

Իմ տան մեջ այսօր եղեռն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իմ տան մեջ ինձ սպանում են. Անդրանիկ սարկավագ Մանուկյան

«Սասուն» ազգագրական երգի–պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է ահազանգել, որ Երևանի Թումանյան 2-րդ նրբանցք 2 տուն հասցեում գտնվող իր տան հարևանությամբ կառուցվում է 12 հարկանի շենք, ինչն ապօրինի է։ Նա ահազանգել է՝ շենքի մի մասը կառուցվում է իր տարածքում, շենքն ընդամենը 3 մետր է հեռու լինելու իր տնից։

«Իմ տան մեջ այսօր եղեռն է Նիկոլ Փաշինյանի և իր կառավարությամբ գլխավորությամբ։ Իմ տան մեջ ինձ սպանում են։ Թող գան բոլորը ու տեսնեն։ Իրենք ծախել են երկիրը ու ծախելով գնում են։
Ես այստեղ ապրում եմ իմ ընտանիքով ու իմ ստեղծագործական աշխարհով։ Թող գան, տեսնեն՝ ինչ վիճակում եմ ապրում։ Հասնելու եմ միջազգային հարթակներ։ Թող չասեն թուրքն է մեղավոր։ Ներսի թուրքն է մեղավոր։Նիկոլ Փաշինյան, ինչու չե՞ս գալիս այստեղ։ Արի, հասկացի։ Նիկոլ Փաշինյան, եղեռնը դու ես ստեղծել, Քոչարյանի վրա չբարդես, Սերժի վրա չբարդես։ Ոչ մեկի վրա չբարդես։ 

Դիմում եմ բոլորիդ. եկեք այստեղ ու հասկացեք՝ պետություն կա՞, թե՞ չկա, գործող օրենք կա՞, թե՞ չկա։ Կա իրենց համար, ուրիշ ոչ մեկի համար չկա»,- ֆեյսբուքյան  ուղիղ եթերում ասում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը։