|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու նպատակով կազմակերպված ստորագրահավաքը միտված է վատառողջ կնոջն օգնելուն: «Իրավական գնահատականներ, բնականաբար, չեմ կարող տալ, բայց այդ ստորագրահավաքի բուն նպատակն այն է, որ խափանման միջոցը փոխվի, և Գոհար Ենոքյանը լինի ազատության մեջ` հանրապետությունից չբացակայելու պայմանով և դրանից բխող իրավիճակներով»,- ընդգծեց պատգամավորը:
Ըստ նրա` իրենք համոզված ենք, որ Գոհար Ենոքյանը չի լքի հանրապետությունը: Իսկ այն խնդիրները, որոնք առաջացել են, իրավական հարթությունում են և այդ հարթությունում էլ կլուծվեն: Վահե Էնֆիաջյանը նշեց նաև, որ չի կարող իրեն թույլ տալ ասել` իրականում եղե՞լ է նման հանցանք Գոհար Ենոքյանի կողմից, թե՞ ոչ: