|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը շեշտել է, որ Լաչինի միջանցքի՝ մեկ ամսից ավելի շարունակվող շրջափակումից հետո Ադրբեջանը ստիպում է հայերին լքել իրենց հինավուրց հայրենիքը, սակայն արցախցիները չեն լքելու իրենց հայրենիքը, որքան էլ դժվար լինի: Ռուբեն Վարդանյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում:
«Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը։ Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը»,-շեշտել է Վարդանյանը:
Նա հավելել է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը։