Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «73-ամյա գործարար տիկնոջ՝ Գոհար Ենոքյանի ձերբակալության շուրջ նոր ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Մամուլում արդեն իսկ գրվել է, որ նա գումարային չմարված հաշիվներ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի հետ: Ենոքյանը հսկայական գումար է վերցրել նրանից, բայց չի վերադարձրել: «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Ենոքյանը Յուվեցի Կարոյից այդ գումարը վերցրել է Գագիկ Ծառուկյանին ունեցած մեծ պարտքը փակելու համար: Սակայն նրան դրա մասին չի ասել: Իսկ երբ Գոհար Ենոքյանը չի վերադարձրել պարտքը, Յուվեցի Կարոն սկսել է տարբեր միջոցներով պահանջել այդ գումարը, ճնշումներ է բանեցրել, սպառնացել է կուսակից տիկնոջը: Չդիմանալով ճնշումներին՝ Ենոքյանը ճնշումների մասին պատմել է Ծառուկյանին եւ օգնություն խնդրել:
Վերջինս էլ զանգահարել է Յուվեցի Կարոյին, ասել, որ այդ գումարով Ենոքյանն իր պարտքն է փակել եւ հրահանգել է «փակել թեման» ու տիկնոջը հանգիստ թողնել: Դրանով էլ պայմանավորված՝ Աղվան Հովսեփյանի դատախազության տարիներին՝ 2011-ին, Յուվեցի Կարոյի բողոքների հիման վրա հարուցված քրեական գործերը որոշակի պայմանավորվածությունների արդյունքում կարճվում են, եւ թեման իսկապես փակվում է: Սակայն վերջերս գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հետ ունեցած տարաձայնությունների համատեքստում փորփրել է արխիվները, վերանայել գործերը, գտել է, որ դրանք պատշաճ քննության չեն ենթարկվել, եւ ուղարկել է նոր քննության: Ինչն էլ պատճառ է դարձել այս նոր սկանդալի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում