|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ` մայիսի 4-ին, ոստիկանություն բերման է ենթարկվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ, գործարար Գոհար Ենոքյանը: Նա կասկածվում է նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մեջ:
Yerkir.am-ի հետ զրույցում Գոհար Ենոքյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը տեղեկացրեց, որ հենց նոր է տեսակցել իր պաշտպանյալին, որի առողջական վիճակը վատ է: «Սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Բացի դրանից` ասեմ ամենակարևորը` նրան անհիմն մեղադրանք է առաջադրված»,- ասաց փաստաբանը:
Նա տեղեկացրեց նաև, որ բողոքարկել են ոստիկանության որոշումը և սպասում են արդյունքներին: