կարևոր
2797 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-13 14:55
Քաղաքական

Համոզված ենք, որ այս իշխանություններով մենք դատապարտված ենք, այս իշխանություններով որևէ հնարավորություն չկա. Իշխան Սաղաթելյան

Համոզված ենք, որ այս իշխանություններով մենք դատապարտված ենք, այս իշխանություններով որևէ հնարավորություն չկա. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ իրենց առաջիկա գլխավոր անելիքը կապիտուլացիոն նոր փաստաթղթի ստորագրումը կանխելն է լինելու.«Այնուհետև փորձելու ենք հասնել իշխանութան փոփոխմանը և նոր իշխանության ձևավորմանը, որը կսպասարկի հայ ժողովրդի շահերը։ Այսօրվա իշխանությունը, ըստ էության, սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը և նրանց քաղաքականությունը»։