կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-07 16:57
Իրավական

Գոհար Ենոքյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ. մանրամասներ գործի մասին

Գոհար Ենոքյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ. մանրամասներ գործի մասին

Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ 10.06.2014թ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ` 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով. տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:

 

Քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով,  ապօրինաբար կատարել են Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

 

Կատարված հանցավոր արարքի համար 07.05.2015թ. քրեական գործով որոշում է կայացվել Գոհար Ենոքյանին ներգրավել որպես մեղադրյալ` ՀՀ քր. օր-ի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:

 

Նկատի ունենալով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Գոհար Ենոքյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքին, մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, որպիսի հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջինս կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, այնուամենայինվ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:

 

Նշենք նաև, որ 05.05.2015թ. ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից (հիպերտոնիա):