կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-22 17:15
Մշակույթ

«Պարալլելսի» պարզաբանումը` ինչո՞ւ է անվստահություն հայտնել «Հայակ»-ին

«Պարալլելսի» պարզաբանումը` ինչո՞ւ է անվստահություն հայտնել «Հայակ»-ին

Օրերս «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի նովելների մոտիվներով նկարահանված «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը Ազգային կինոյի «Հայակ 2014» մրցանակաբաշխությանը ներկայացված ֆիլմերի ցանկից հետ է կանչել եւ անվստահություն հայտնել ժյուրիին: Որպես պատճառ` Գալստյանը մի շարք կետեր է նշել.

«Ա. Ժյուրիի կազմում բացակայում են Ա կարգի կինոփառատոներին մասնակցած և միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորներ:

 

Բ. Ժյուրիի կազմում չկա օպերատոր:

 

Գ. Ժյուրիի կազմում չկա հնչունային ռեժիսոր:

 

Դ. Ժյուրիի կազմում չկա մոնտաժի, գունաբաժանման մասնագետ:

 

Ե. Ժյուրիի կազմում չկա գրիմի, հագուստների մասնագետ:

 

Զ. Ժյուրիի կազմում չկա լույսի, հատուկ էֆեկտների մասնագետ:

 

Է. Պրոդյուսեր, դերասան/ուհի մասնագիտությունները ժյուրիում ներկայացնում է մեկ անձ:

 

Ը. Ազգային կինոմրցանակաբաշխություններում ներկայացված ֆիլմերը նոմինացվելուց առաջ պետք է հայտնի լինեն հանդիսատեսին:

 

Թ. Ազգային մրցանակաբաշխության կազմակերպիչը չի կարող նոմինացվել` ժյուրիի վրա ճնշումները բացառելու նպատակով, սակայն նոմինացված է:

 

Ժ. Լավագույն Կոմպոզիտոր անվանակարգում ոչ մի ֆիլմ նոմինացված չէ»:

 

Ի դեպ, «Պարալլելս ֆիլմ» կինոարտադրության ֆիլմերը երկու տարի «Հայակ»-ում գլխավոր մրցանակի են արժանացել: Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացրին, որ բարձրացված հարցին փառատոնի կազմակերպիչները կանդրադառնան մրցանակաբաշխությունից հետո: