կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-04 15:36
Մշակույթ

"Հայակ″-ին 40 ֆիլմի հայտ է ներկայացվել

"Հայակ″-ին 40 ֆիլմի հայտ է ներկայացվել

Ավարտվել է «Հայակ» ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխության ֆիլմերի հայտերի ընդունման ժամկետը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը նշեց, որ ստացել են 40 ֆիլմի հայտ: Ըստ նրա` 2013 թ. կինոմրցույթը կունենա 15 անվանակարգ` 12-ի փոխարեն. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ, կավելանան երկրորդական դերի լավագույն դերասան, երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի նկարած կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք):

 

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում կարող են ներկայացվել արտերկրում ստեղծագործող հայազգի ռեժիսորների աշխատանքները եւ հայկական թեմաներով օտարերկրացի ստեղծագործողների ֆիլմերը` արտադրված միայն 2012 թվականին: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվեն նաեւ հատուկ մրցանակներ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած վաստակի համար»,- ասաց Բագրատունյանը:

 

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 13-ին: