կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 12:45
Մշակույթ

«Հայակ 2014». «Փարաջանով» ֆիլմն արժանացավ 4 մրցանակի

«Հայակ 2014». «Փարաջանով» ֆիլմն արժանացավ 4 մրցանակի

 

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեցին «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխության արդյունքները:

 

Լավագույն խաղարկային ֆիլմ' Սերժ Ավետիքյանի և ուկրաինացի Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:

 

Լավագույն ռեժիսոր'  Սերժ Ավետիքյանն ու Օլենա Ֆետիսովան' «Փարաջանով» ֆիլմի համար:

 

Լավագույն դերասանուհի' Լուսի Աբդալյանը «Կաուչո» ֆիլմում գլխավոր դերակատարման համար:    

 

 Լավագույն դերասան' Սերժ Ավետիքյանը «Փարաջանով» ֆիլմի գլխավոր դերակատարման համար:

 

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի  և երկրորդ պլանի լավագույն դերասան Խաչիկ Չալիկյանի «Անպոչ ճգնավորը» ֆիլմի դերակատարները' Նարինե Գրիգորյանն ու Աշոտ Ադամյանը:

 

Լավագույն սցենար' Արեգ Ազատյանի և Շողիկ Թադևոսյանի «Ռոմանտիկներ» ֆիլմը:

 

Լավագույն օպերատոր' Թամմամ Համզան' Սուրեն Բաբայանի «Փուշ» ֆիլմի համար:

 

Լավագույն նկարիչ' ուկրաինացի բեմադրող նկարիչ Վլադիսլավ Ռիժիկովը' «Փարաջանով» ֆիլմի համար:

 

Լավագույն կարճամետրաժ ֆիլմ' Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը»: 

 

Լավագույն վավերագրական ֆիլմ'  Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» ֆիլմը:

 

 Լավագույն անիմացիոն ֆիլմ' Վրեժ Քասունու «Արշալույս» ֆիլմը:

 

Լավագույն դեբյուտ' Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը:  

 

Լավագույն արտասահմանյան ֆիլմ' բելգիահայ պրոդյուսեր և ռեժիսոր Րաֆֆի Աղեկյանի «Կինշասա. խենթ հող» վավերագրական կինոնկարը: 

 

Ի դեպ, Հայաստանի ազգային կինոակադեմիան պատվո մրցանակ շնորհեց Ռոման Բալայանին:

 

«Հայակ 2014»-ը 15 անվանակարգ ուներ, որոնցից յուրաքանչյուրում առաջադրվել էր երեքական ֆիլմ: