|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Ավելի վաղ Լինդան պատմել էր, որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։
«Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին», - ասաց Էուլջեքչյանի կինը։
Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։ Լինդան հավելեց, որ այժմ առաջնահերթությունը սրտի վիճակն է և հանգիստ միջավայրի ապահովումը։