Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արթուր Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
«Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նույնիսկ ,,իշխանափոխության,, մասին տարածված և ծավալվող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ ավարտել Արթուր Թովմասյանի հետ հեռախոսազրույցս։ Պարոն Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հուլիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Նա հետազոտվել է Ստեփանակերտում։ Արդյունքները փոխանցվել են Երեւան։ Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, որոնք խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Եթե բժշկակական նախնական եզրակացությունը հաստատվի, պարոն Թովմասյանն առնվազն մեկ տարի չպետք է իրեն ծանրաբեռնի մտավոր աշխատանքով։ Պարոն Թովմասյանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու հետագա համախոհ գործունեության պատրաստակամության մասին տեղեկացրել է նրան և արժանացել լիակատար փոխըմբռնման։ Առողջություն մաղթենք Արթուր Թովմասյանին, Արցախին՝ քաղաքական համերաշխություն և տոկունություն՝ հաղթահարելու ծանրագույն փորձությունը և վերադառնալու բնականոն կյանքի։
Հ․Գ․ Ընկերներիս եւ լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել։
Դրանով օգնած կլինենք Արթուր Թովմասյանին և, իհարկե, Արցախին», – նշվում է գրառման մեջ։