|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի վարույթում է բուքմեյքերական ընկերությունում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սամվել Դարբինյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և հիշելով, որ բուքմեյքերական կետերում նախկինում խոշոր գումարներ է պարտվել, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ մուտք է գործել բուքմեյքերական ընկերության մասնաճյուղ, հաճախորդների և աշխատակցի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, տվել է հայհոյանքներ: Այնուհետև ձեռքերով հարվածել և կոտրել է ընկերության պատին ամրացված` թվով 2 հատ «Սամսունգ» և թվով 1հատ «Հիսնես» տեսակի պլազմային հեռուստացույցների էկրանները, գրասենյակի դռան ապակին` ընկերությանը պատճառելով զգալի չափի` 301200 ՀՀ դրամի գույքային վնաս:
Սամվել Դարբինյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՊ 258-րդ հոդվածի 2-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է ուրիշի գույքը ոչնչացնելով) հատկանիշներով: