Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2018-09-09 14:32
Հասարակություն

102-րդ ռազմաբազայի ջոկի ռուս հրամանատարը Գյումրիում ջարդուփշուր է արել հարսանյաց սրահը

102-րդ ռազմաբազայի ջոկի ռուս հրամանատարը Գյումրիում ջարդուփշուր է արել հարսանյաց սրահը

Ինչպես գրում է shamshyan.com-ը, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից:

Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 26-ամյա Վասիլի Իչետովկինին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին: Պարզվել է, որ ազդանշանային կանչից առաջ Վ. Իչետովկինը կոտրել է հարսանյաց սրահի հետնամասի դռան ապակին, մուտք գործել սրահ և անտեղ կոտրել ողջ գույքը, այդ թվում՝ օդորակիչը, ծաղկամանները դռան ապակիները ձայնասյուները և այլ իրեր: Վ. Իչետովկինը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ խմածության աստիճանը ամենաբարձրն է:

 Վ. Իչետովկինը ծառայում է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայում՝ որպես ջոկի հրամանատար, կոչումով կրտսեր սերժատն է: