|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում: Yerkir.am-ի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի` բուժգծով տեղակալ Արսեն Գրիգորյանը պատմեց, որ երեկ առավոտյան իրենց մոտ դեղորայքային թունավորմամբ ընդունված` 30-ն անց տղամարդը, ուշքի գալուն պես, հարձակվել է բուժաշխատողների վրա, կոտրել վերակենդանացման բաժանմունքի գույքը:
«Արթնացավ ագրեսիվ վիճակով, ամեն ինչ քանդել է, խառնել, կռիվ սարքել, ոստիկանն էլ կարգի է հրավիրել: Հիմա էլ արթնացել է՝ վիճակը լավ է, ոչինչ չի հիշում»,- ասաց նա:
Բժշկի խոսքով՝ հիվանդը վնասել է հիվանդասենյակի մոնիտորները և այլ գույք: