| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Apple-ը գործարկել է iPhone 11 դիսփլեյների մոդուլների անվճար փոխարինման ծրագիրը սենսորային էկրանի հետ կապված խնդիրների դեպքում: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրությունում:
«Պարզվել է, որ iPhone 11-ի էկրանների փոքր տոկոսը կարող է խնդիրներ առաջացնել մոդուլի հետ կապված խնդիրների պատճառով: Եթե ձեր iPhone 11-ում կա այս խնդիրը, ապա Apple-ը կամ նրա լիազորված ծառայություն մատուցողները ձեզ կտրամադրեն անվճար փոխարինման պայմանները», - հայտնում է ընկերությունը։
Նշվում է, որ թերությունն անդրադարձել է 2019 թվականի նոյեմբերից մինչեւ 2020 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում արտադրված սարքերին: Դիսփլեյների փոխարինման ծրագիրն ուղղված է iPhone 11-ին, որն արտադրվել է տվյալ ժամանակահատվածում:
Բացի այդ` Apple-ը հաղորդում է միջոցների վերադարձման հնարավորության մասին այն դեպքում, եթե այդ թերության շտկումն իրականացվել է վճարովի հիմունքներով՝ մինչ այս ծրագրի մեկնարկը: Միաժամանակ, ընկերությունը նշում է, որ դիսփլեյի փոխարինմանը խոչընդոտող այլ վնասվածքների հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է այն վերացնել մինչեւ սպասարկումը:
Apple-ը, որը հիմնադրվել է 1976 թվականին, զբաղվում է անհատական եւ պլանշետային համակարգիչների, աուդիո նվագարկիչների, հեռախոսների, «խելացի» ժամացույցների եւ ծրագրային ապահովման արտադրությամբ: