կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-10 20:28
Քաղաքական

ՊՈԱԿ-ի պետական գույքն աղջիկներով «կայֆավատ» լինելիս ջարդուփշուր են արել

ՊՈԱԿ-ի պետական գույքն աղջիկներով «կայֆավատ» լինելիս ջարդուփշուր են արել

Լրագրող Նարինե Կիրակոսյանը գրում է.

«Գողական բարքերով աշխատանքից հեռանալ է պահանջում, իսկ պետական գույքը աղջիկներով կայֆավատ գնալու ճանապարհին ջարդուփշուր անում։
 
Այ սա է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia- ի նախարար Ռոմանոս Պետրոսյանի արաքների հետևանքը։ Այսօր նա նորից անշլագ է հավաքել մամուլում։ Թերթերից մեկը (հղումը https://168.am/2021/02/10/1459961.html...) հղում անելով Khosrov Forest State Reserve/ "Խոսրովի անտառ" պետական արգելոց- փոխտնօրեն Վահե Միրզոյանի խոսքերին գրել է․ "Ռոմանոս Պետրոսյանի խորհրդականը՝ Հովհաննես Մարտիրոսյանը, որոշ ժամանակ առաջ նախարարի անունից կանչում է իր մոտ, ասում․ «Լավ ձևով դիմումդ գրի գնա, թե չէ՝ ամեն ինչ կանենք, որ դատվես»։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ասում է՝ նախարարի ցանկությունն է, ինքը Պետրոսյանի անունից է խոսում"։ Հետաքրքիր է, որ պ-ն Միրզոյանը ֆինանսատնտեսական գծով է ղեկավարում պետարգելոցը և որևիցե միջադեպ նրա գործունեության հետ կապված չի նկատվել։ Ըստ նրա եղել է փործ "գործ սարքել" իր գլխին, սակայն դա չի ստացվել։ Ես, որպես բնապահպանական թեմաներ լուսաբանող "Էկո-մեդիա" ցանցի համահիմնադիր խնդրում եմ նախարարի խոսնակ Едгар Аракелян- ին մեկնաբանել, թե ի՞նչ իրավունքով են կիրառվել հոգեբանական ազդեցության մեթոդով բազմամյա պետական բնապահպանական կառույցի աշխատակցին գործից հանելու փորձերը։ Կամ գուցե՞ նախարարի խորհրդականը ինքնագլուխ է այս ամենն արել։ Պարզաբանեք։
 
"Խոսրովի արգելոցում" այժմ նոր տնօրեն է նշանակված Ваге Джилавян, որին ժառանգություն է հասել նաև մի հետաքրքիր դեպք իր նախորդ պաշտոնակատարից, ոմն Բորիս Բաղդասարյանից։
 
Պ-ն Բաղդասարյանը նշանակվել էր նախարար Պետրոսյանի կողմից, երբ լուսահոգի Hrachya Hovakimyan- ը վատառողջ լինելով գտնվում էր հիվանդանոցում և այլևս չեր կարող վերադառնալ իր գործին։ Ցավոք նա մահացավ։
 
Բորիս Բաղդասարյանը ըստ ՇՄ նախարարության կայքի տեղեկության ավարտել է "Գրիգոր Զոհրաբի" համալսարանի իրավագիտության բաժինը և Գյուղատնտեսության ակադեմիայից ստացել գյուղատնտեսի մասնագիտությունը։ Նրա աշխատանքային փորձը հիմնականում Ներքին գործերում և Ազգային Անվտանգության ծառայությունում է ծավալվել։ Ինչևիցե այս մարդու հետ գրեթե նույն ժամանակ նախարար Պետրոսյանը նշանակել է պահպանության գծով մի փոխտնօրենի՝ Արտակ Մխիթարյանին, որի հաստիքը լուսահոգի Հովակիմյանի ժամանակ նախորդ նախարար Էրիկ Գրիգորյանի պահանջով լուծարվել էր։ Մանրուքներից շատ բան է կախված, որը մեզ լրագրողներիս թույլ է տալիս որոշ դեպքերում լավագույն հետախույզներին գերազանցել։ Եվ այդ մանրուքները ցավոք մեծ անօրինականությունների մասին սկսեցին խոսել, երբ այս նոր "պահպանողն" եկավ։ Նա մի քանի հոգով, որոնց մեջ նաև եղել է Վեդի քաղաքի իրավապահ մարմիններից մեկի ղեկավարը (անունը չեմ նշի), պետարգելոցին Արման Վերմիշյան- ի կողմից տրամադրած մեքենաներից մեկով իգական սեռի ներկայացուցիչների հետ աշխատանքից դուրս Արտաշատի ճանապարհներից մեկում ՃՏՊ- են ունենում, որի արդյունքում գրեթե մետաղական ջարդոնի են վերածում այս մեքենան։ Հիմա հարց նախարարությանը․ այդ ի՞նչ կադրեր եք նշանակել, որոնք հերիք չի պետական մեքենան իրենց ինտիմ կյանքի մասնիկ են սարքում, դեռ սկսում են գործի բնույթը չհասկանալով պարբերաբար տեղի բնակիչների հետ կոնֆլիկտներ ստեղծել, ապօրինի որսի, նաև հոսանքով ձկան որսին աչքակապություն անել։ Հա, իդեպ մեքենայի պահով ոչ մի արձանագրություն
 
Կարծում եմ արդար չէ այդ հարցերը չլուծելով նոր տնօրենին և հին, փորձված, արգելոցը անգիր իմացող աշխատակիցներին հերթով դրդել ազատման դիմում գրելուն։ Մեքենայի նկարն էլ կդնեմ, որ գործողություն, արձագանք տեսնեմ։
 
Եվ դնում եմ ՇՄՆ-ի նկարները, որտեղ նախարար Պետրոսյանը նոր պահնորդական ծառայություն էր իբր հիմնում, ներկայացնելով արգելոցի գույքն ու արագ արձագանքման ծառայության տղաներին իբր իր սեփական նվաճումը։ Այ հենց այս մեքենաներից մեկն էլ ջարդոն են սարքել, ոչ թե որսագողի հետևից ընկնելով, այլ անձնական նպատակներին և պահպանվող տարածքից դուրս։
 
Պ-ն նախարար բա ո՞նց է ստացվում կարգուկանոնի տեղ բարդակ էիք սարքել տարիներով փայփայած կառույցը»։