Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բագրատ Սրբազանն իր ելույթում անդրադարձավ երեկ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բռնություններին․ «Այն, ինչ տեղի ունեցավ, բոլոր սահմաններից, չափանիշներից, ընկալումներից, ըմբռնումներից վեր էր, նույնիսկ սպասելիքներից։ ՀՀ ամբողջ ժամանակահատվածում խաղաղ, ընտանիքներով հավաքված մարդկանց վրա այդ աստիճանի բռնաճնշումներ գործադրելու սովորություն չի եղել, եղել են տարատեսակ բախումներ, բայց երեկվանը ցույց է տալիս այն իշխանության դեմքը, որը եկել էր իշխանության՝ հայտարարելով, թե երկրում փշալարերը, ջրցաններն այլևս այլ նպատակների համար են․․․ Ժողովո՛ւրդ, դուք երեկ մեծագույն հաղթանակ եք արձանագրել, որովհետև իրենք մտածում էին՝ էդ միջոցով կվախենաք, սակայն ճշմարտության համար պայքարող մարդը չի կարող վախենալ»,- ասաց Սրբազանը։
«Էս մարդիկ ոչ ուղեղ ունեն, ոչ էլ հայրենիք, ոչ մի բան չունեն։ Ունեն փող, փողի տենչ, աթոռ ու վերջ։ Իրենց համար ինչ արժեք ունի՝ եկեղեցի, Հայոց հայրապետ, հայրենիք, պետություն։ Չեք նկատո՞ւմ՝ ինչ վիճակում են, չեք լսո՞ւմ դրանց խոսելաձևը»,- արձագանքելով իշխանականների ու մասնավորապես Փաշինյանի հայտարարություններին՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ասել էր․ «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»։
«Ա՛յ ստախոս, 2018-ին չես ասել, տարել ես, մարդկանց կոտորել, ջարդուփշուր ես արել։ Ուրեմն մտքիդ մեջ իմացել ես, որ այդպես է, թեկուզ այդպես չէր․․․ միտումնավոր մարդկանց կոտորել ես»,- նշել է Բագրատ Սրբազանը։