կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-05 11:28
Հասարակություն

«Յունիբանկ»-ի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը

«Յունիբանկ»-ի նոր` «Իսակով» մասնաճյուղը սկսել է հաճախորդների սպասարկումը
Իր գործունեությունն է սկսել Յունիբանկի «Իսակով» մասնաճյուղը, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանի ԱՄՕ Բեռնային համալիրում: Նորաբաց մասնաճյուղը հնարավորություն կտա բարձրացնելու բանկային ծառայությունների հասանելիության մակարդակը, հատկապես` բեռնային համալիրում դրամարկղային և վճարահաշվարկային գործարքներ իրականացնող հաճախորդների համար:
 
«Նոր մասնաճյուղեր բացելով` մենք միշտ առաջնորդվել ենք բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքով: Օդանավակայանի բեռնային համալիրում գործարքներ կատարող անձանց մոտ կար հստակ պահանջարկ` սպասարկվելու հենց տեղում, և մենք ապահովեցինք այդ հնարավորությունը», - նշեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:    
 
«Իսակով» մասնաճյուղը ֆիզիկական և իրավաբանական անձանց կտրամադրի բոլոր բանկային ծառայությունները, այդ թվում` վճարահաշվարկային սպասարկում, ավանդների ընդունում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, դրամական փոխանցումներ: Մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով:
 
Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են բանկոմատներ և վճարային տերմինալներ, որոնք աշխատելու են շուրջօրյա:
 
Յունիբանկը կշարունակի ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նոր սպասարկման կետեր բացելով ոչ միայն Երևանում, այլ նաև` մարզերում: Մինչև տարեվերջ նոր մասնաճյուղեր կբացվեն Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում: Այժմ Յունիբանկի մասնաճյուղերի քանակը կազմում է 49: