կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 11:40
Հասարակություն

«Յունիբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել հարմարավետ տարածք

«Յունիբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել հարմարավետ տարածք
Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվել է ավելի բանուկ հատվածում գտնվող նոր ընդարձակ տարածք: Ս.թ. փետրվարի 13-ից մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի ք.Երևան, Լվովյան 3/1-1 հասցեում:

Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցի արդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը և բանկային ծառայությունների ամբողջական փաթեթի տրամադրումը: Լինելով իննովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաև ինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը: