Վանաձոր քաղաքի կենտրոնում բացված` Յունիբանկի «Գուգարք» նոր մասնաճյուղը սկսում է հաճախորդների սպասարկումը: Նորաբաց մասնաճյուղի հասցեն է ք.Վանաձոր, Տիգրան Մեծի 44-6: Տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից և բիզնես միջավայրից:
«Մեր հաճախորդների թիվը գնալով ավելանում է և մենք պետք է ապահովենք բարձր որակով սպասարկում: Ուրախ ենք, որ Վանաձորում բացեցինք ևս մեկ մասնաճյուղ, որն ունի ընդարձակ և ժամանակակից սպասարկման սրահ: Հաճախորդներին հարմարավետ սպասարկելու համար մասնաճյուղը կաշխատի մեկ պատուհանի սկզբունքով», - նշում է Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:
«Գուգարք» մասնաճյուղում տեղադրված վճարային տերմինալների միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարել հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ:
Այժմ Յունիբանկն ունի 48 մասնաճյուղ, բայց մինչև տարեվերջ նախատեսում է էլ ավելի ընդլայնել սպասարկման ցանցը` նոր մասնաճյուղեր բացելով Արարատ, Մասիս և Ապարան քաղաքներում: