կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 12:05
Տարածաշրջան

«Աներես հայտարարություն». թուրքական կայքն անդրադարձել է Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցին

«Աներես հայտարարություն». թուրքական կայքն անդրադարձել է  Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող հայցին

Թուրքական Haberler կայքն անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Սիսի կաթողիկոսարանի վերադարձը պահանջող՝ թուրքական ՍԴ-ին ներկայացված հայցին:

 

«Առաքելական եկեղեցու փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով Ադանայում Կիլիկիայի Սուրբ աթոռին պատկանող վանքի վերադարձը»,- գրել է կայքը:

 

Ներկայացներով Կիլիկիայի կաթողիկոսարանի պատմությունը՝ նշել են. «Մ.թ.ա. 3-րդ դար ձգվող Կիլիկիայի կաթողիկոսարանի կենտրոնը մինչև 1930 թվականը եղել է Ադանայի Քոզան շրջանում: Տեղահանության և զանգվածային սպանությունների հետևանքով համայնքը զգալիորեն նվազել է, և կաթողիկոսարանը 1930-ին տեղափոխվել է Լիբանանի Անթիլիաս քաղաք: Հայցում նշված վանքն էլ առգրավվել էր 1915 թվականին»:

 

Անդրադառնալով New York Times պարբերականում հրապարակված` Լա Հեյի ատյանում ՄԱԿ-ի նախկին դատախազ Փայամ Ախավանի հայտարարությանը` «100 տարի առաջ Հայկական եկեղեցուն պատկանող գույքի վերադարձի համար աննախադեպ ջանքեր են իրականացվում` հիմնված թուրքական իրավական համակարգի վրա», կայքն այն համարել է «աներես հայտարարություն»:

 

Նաև մեջբերել է NYT-ի տողերը, թե «ուշագրավ է այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններից օրեր անց նման հայց է ներկայացվել»: