|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետը հետևում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանը վերադարձնելու դատին: Այդ մասին տեղեկացնում է Armenianorthodoxchurch-ը:
Այդ կապակցությամբ Նորին սրբությունը Վաշինգտոնում աշխատանքային հանդիպում է ունեցել դատարանում հայկական կողմի հանձնախմբի անդամներից` թուրք պատմաբան, դոկտոր Թաներ Աքչամի հետ, որը դրական գնահատական է տվել հայցին:
Վեհափառ հայրապետը, ընդգծելով վերջին շաբաթներին տեղի ունեցած զարգացումների հատկանշական երևույթները, կարևորությամբ շեշտել է նույն թափով աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում որոշվել է նաև մայիս ամսին կաթողիկոսարանի դատի մասին մամուլի ասուլիս կազմակերպել Պոլսում՝ Թուրքիայում մայիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Կայքը տեղեկացնում է, որ Նորին սրբությունը հետևում է դատի վերաբերյալ միջազգային մամուլի արձագանքներին ու Թուրքիայի կողմից արվող հակազդեցություններին: