Հունաստան կատարած այցելության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն անդրադարձել է Սիսի կաթողիկոսարանի և հարակից կալվածքի վերադարձի պահանջով Թուրքիայի դատարան հայցին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունական pontos-news.gr-ին տված հարցազրույցում կաթողիկոսն ասել է, որ որոշումը չի կայացվել հապշտապ:
«Այս հարցը մենք քննարկել ենք անգամ թուրք իրավաբանների, միջազգային իրավունքի, մարդու իրավունքի մասնագետների հետ: Ուսումնասիրել ենք Լոզանի պայմանագիրը: Այսինքն` մենք խնդիրն ուսումնասիրել ենք համակողմանի»,- նշել է կաթողիկոսը` հավելելով, որ, անկախ նրանից՝ Թուրքիան կընդունի, թե ոչ, իրագործված ցեղասպանությունը փաստ է: