|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Շուրջ մեկ տարի առաջ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանը մերժել էր Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քննարկումը: Նույնն արել էր նաև Թուրքիայի Սահմանադրական դատարանը:
Անթիլիասի մայրավանքի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ անցնող ամիսներին կաթողիկոսարանի իրավական հանձնախումբը հիշյալ դատական հայցով խորհրդակցություններ է ունեցել թե' եվրոպական, թե' թուրքական իրավական հարցերին ծանոթ մասնագետների հետ և հանգել որոշման, որ նույն դատական հայցը որոշ բարեփոխումներով պետք է ներկայացնել Թուրքիայի առաջին ատյան:
Այդ հարցով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետն Անթիլիասի Մայրավանքում հանդիպում է ունեցել իրավական հանձնախմբի մի շարք անդամների հետ:
Իրավական հանձնախումբը լիակատար նիստ կգումարի առաջիկա ամսվա ընթացքում` պարզվեցվելու է հայցը թուրքական դատարանում ներկայացնելու գործընթացը: