Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դուք ասել եք, որ մտադիր չեք հակաթուրքական հիստերիա բարձրացնել եւ պետք է անեք առավելագույնը՝ որպեսզի Թուրքիայի իշխանությունները ճանաչեն: Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Անկարան այդպես հրաժարվում ճանաչել փաստը: Գուցե նրանի՞ց, որ եթե նրանք ճանաչեն, դուք կարող եք նրանցից նյութական հատուցումներ պահանջել ճանաչման դիմաց, եւ դրա համար ոչինչ չեն աում: Գուցե Եթե դուք երաշխավորեիք, որ ոչինչ պետք չէ, ճանաչեք ու ապրենք որպես նորմալ հարեւաններ, գուցե դիմեի՞ն այդ քայլին»,- «Պոզներ » հաղորդման ընթացքում ՀՀ նախագահից հարցնում է Վլադիմիր Պոզները:
«Պահանջների մասին ավելի շատ խոսում են թուրքական հասարակությունում: Իրականում թուրք ղեկավարությունը նման մտավախություն ունի: Բայց դա հարցի երկրորդ կողմն է: Առաջինը ճանաչումն է: Երբ ժխտում են, էմոցիաներն են շատանում, վիրավորանքն է ավելանում, իսկ երբ ընդունում են, ճանաչում են գիտակցաբար, ոչ թե ճնշման տակ, դա ավելի կարեւոր ու արժեքավոր է: Իսկ հատուցման մասին, ուրիշ պահանջների մասին… մենք միջազգային հանրության մասն ենք, եւ պատասխանատու մասնակից ենք տարբեր կազմակերպությունների՝ ՄԱԿ, ԵԽ: Եւ պատահական չէ, որ ՀՀ ոչ մի պետական պաշտոնյա այս 25 տարում չի խոսել պահանջների մասին: Դա ինչ-որ բանի մասին խոսում է»,- նշեց Սերժ Սարգսյանը:
«100-ամյա տարելիցը նշվում է «Հիշում ենք եւ պահանջում» կարգախոսով: Այդ դեպքում ի՞նչն եք պահանջում»:
«Այո, հիշում ենք եւ պահանջում: Պահանջում ենք ճանաչում, իսկ հետո ինչ կլինի, արդեն բանակցությունների հարց է: Երբ մենք հարաբերություններ էինք կարգավորում եւ կազմում էինք հայ- թուրքական արձանագրությունները, ես նախագահ Գյուլին ասում էի՝ առանց նախապայմանների սկսենք հարաբերությունները, բացեք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատենք, եւ նման պայմաններում կարելի է ամեն ինչից խոսել»,- ասաց Սերժ Սարգսյանը: