Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քառյակի 12 կետերը մեծ իրարանցում են առաջացրել իշխանական շրջանականերում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի` այդ կետերի անդրադարձից հետո: Զարմանալի չէ, որ տարատեսակ տրամաչափի, եթե կարելի է դա տրամաչափ անվանել, գործիչներ անրադառնում են 12 կետերին և փորձում են շեղել հասարակության ուշադրությունը առաջնահերթ կենսական նշանակության հարցերից, որոնք բարձրացրել է քառյակը՝ վերջինիս դարձնելով թիրախ հասարակության աչքերում:
Թեպետ իրենք էլ են լավ հասկանում, որ այս իշխանությունը գնում է, բայց բնազդաբար դեռ պայքարում են հանուն վերջին կոպեկների կամ դրվատանքի խոսքերի: Հասարակությունը արդեն վաղուց մերժել է իշխող մեծամասնությանը:
Կարծում եմ Հայաստանը գնալու է նոր ճանապարհով, որով շարժվելու դեպքում քառյակի 12 կետերը ընդամենը սկիզբն են ու անհրաժեշտ նախապայմանը, բայց բնականաբար 12 կետերով անհնար է արտահայտել բոլոր ակնկալիքներն ու սպասումները, որոնք ունի հասարակությունը:
Եվ վերջում մեկ խորհուրդ մեծ-մեծ կարծիքներ հայտնող, քաղաքագետ կամ վերլուծաբան կոչվող, իրենց քաղաքական գործիչ համարող որոշ ՀՀ քաղաքացիներին. քառյակի կամ առավել ևս ԲՀԿ-ի մասին խոսելուց առաջ մտածեք, թե այս երկրում քանի մարդ է ձեզ աջակցում, հիշում, ճանաչում ու հույսեր կապում, և եթե այդ քանակը փոքր-ինչ գերազանցի Ձեր մատերի թիվը, ուրեմն կարելի է ձեզ շնորհավորել, դեռ ամեն ինչ կորած չէ»: