| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Вечер с Владимиром Соловьевым հաղորդման ժամանակ ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունում պաշտպանում է Ադրբեջանին և երկրի «տարածքային ամբողջականությունը», ինչին պատասխանել է հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովը:
 
 «Այսինքն՝ Դուք Արցախի դե՞մ եք: Իսկ տեղյա՞կ եք, որ Արցախն այն հողն է, որտեղ հայերը միշտ են եղել: Անգամ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակաշրջաններ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայեր միշտ են եղել: Արցախում ապրել են մարդիկ, որոնք ուսուցիչ են աշխատել, հող են մշակել, իսկ հետո եկավ պատերազմը, ընդ որում, ըստ տրամաբանության, Խորհրդային միության ղեկավարության մեղքով: Այդ ժամանակ նրանք ոտքի ելան և ստիպված էին պաշտպանել իրենց: Դա սարսափելի հակամարտություն է, այն այդպես հեշտ չէ լուծել, դա սարսափելի ժառանգություն է: Պետք է ամեն դեպքում շատ զգույշ լինել հայտարարություններում»,- ասել է Սոլովյովը:
Տեսանյութը դիտել 1:06:38 րոպեից: