կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-24 16:31
Տարածաշրջան

Էրդողանի կեղծավոր ուղերձը` «Օսմանյան կայսրությունում կյանքից հեռացած հայերի հիշատակին»

Էրդողանի կեղծավոր ուղերձը` «Օսմանյան կայսրությունում կյանքից հեռացած հայերի հիշատակին»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսում հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին` ցավակցելով «Օսմանյան կայսրությունում կյանքից հեռացած հայերի ընտանիքներին»:

«Ես ողջունում և հարգանքներս եմ հղում մեր հայրենակիցներին, ովքեր այսօր Կ.Պոլսի պատրիարքարանի հարկի տակ հավաքվել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական պայմանների հետևանքով կյանքից հեռացած օսմանյան հայերին հիշատակելու նպատակով:

Ես գոհունակություն եմ հայտնում, քանի որ այսօրվա արարողությունը ևս մեկ անգամ կայանում է Թուրքիայում, որը ամենաիմաստալից տեղն է ոչ միայն օսմանյան հայերի կրած ցավերը կիսելու, այլև նրանց հիշատակը ոգեկոչելու առումով:

Անատոլիայի հողերում, որտեղ մարդկային պարտականությունները չեն անտեսվել, և ուրախությունն ու ցավը կարող են անկեղծությամբ կիսվել, խղճի ու արդարության զգացումներն ամեն ինչից վեր են դասվում: Ահա այս գաղափարի և պատմական գիտակցության ու մեր մարդկային մտահորիզոնի համաձայն` մենք պիտի շարունակենք տիրանալ օսմանյան հայերի հիշողություններին: Պիտի շարունակենք հիշել և հիշեցնել այն թուրքերի ու հայերի կյանքի մշակութը, որը առկա է գրեթե 1000 տարի: Մենք չպիտի հրաժարվենք բարեկամությունն ու  խաղաղությունը թիրախավորելուց` աշխատելով նրանց դեմ, ովքեր կցանկանան ատելության և թշնամության հռետորաբանությամբ միմյանցից հեռացնել այս երկու հարևան ժողովրդներին, որոնք ունեն ընդհանուր պատմություն ու նման ավանդույթներ, և նրանց դեմ, ովքեր կքաղաքականացնեն պատմությունը:

Այդ մտածողություններով ևս մեկ անգամ հարգանքով հիշատակում եմ այն օսմանյան հայերին, ովքեր հեռացել են կյանքից, և ցավակցություն եմ հայտնում նրանց հարազատներին, ովքեր ողջ են»: