|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Կառավարության այսօրվա նիստում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն իր ելույթում ներկայացրեց ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը կիրառությունից հանելու և «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին որոշման նախագիծ:
Միրումյանի ներկայացմամբ` վերոնշյալ նախագիծը առաջարկում է 2015 թվականի հուլիսի 1-ից կիրառությունից հանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը, ինչպես նաև սահմանել, որ 2016 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում արգելվի Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված արտադրանքի իրացումը:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ որոշ ալկոհոլային խմիչքների ոլորտում դեռևս առկա է այդ բացը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կարգավորել ոլորտի բացերը և նշեց, որ որոշման նախագիծը հաստատվում է: