Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի նախագիծն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր: Օրինագծով առաջարկվում է մագիստրատուրայում սովորող աշխատող ուսանողի ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկով:
Թեև պատգամավորներից ոմանք հարցեր ունեին, բայց դրանք քննարկելու հնարավորություն չկար, աշխատակարգը թույլ չէր տալիս: Հարցի քննարկում տևեց 7 րոպեից էլ պակաս:
«Ես ևս մեկ անգամ հիշեցնեմ` խոսել եմ նախագծի հեղինակների հետ, առաջարկել եմ` հետ վերցնենք, նորից գնանք հերթականությամբ, սակայն առաջարկել են, որ սեղմ ժամկետներում բերվի: Նաև գիտակցել են, որ չի լինելու հնարավորություն այսօրինակ քննարկումներով կետ առ կետ գնալու, բոլոր ռիսկերը հաշվի առել են: Հասկանում եմ` ասելիք ունենք, բայց, ցավում եմ, ձեր ասելիքը քվեարկությամբ կարող եք միայն արտահայտել: Երբ ես առաջարկում էի, որ նախագիծը հետ կանչվի, հիմնական նպատակը նորից քննարկելն էր, սակայն նախագծի հեղինակները դիմեցին, որ հնարավորինս սեղմ ժամկետում առաջարկները ներկայացվեն», - ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
Պատգամավորները կողմ քվեարկեցին հեղինակների առաջարկին, մերժեցին կառավարության առաջարկները: Հարցը ներառվեց լիագումար նիստերի օրակարգում: