|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ կառավարության` հունիսի 20-ի նիստի օրակարգի նախագծում ընդգրկված է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած փաթեթը, որի մասին հանրության որոշ շրջանակներ թյուրըմբռնում ունեն, թե «գույքահարկի բարձրացում» է առաջարկում։Նկատի ունենալով սա, Կադաստրի կոմիտեն նախորդ շաբաթ տեղեկանք տարածեց, որում հակիրճ պարզաբանում է այն իրավիճակը, որից բխել է փաթեթի մշակումը, ինչ է անկալվում դրա ընդունումից հետո, և ինչ կապ կարող է այն ունենալ կամ չունենալ գույքահարկի չափի փոփոխությունների հետ, տեղեկացնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեղեկանքին կարող եք ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում. https://www.cadastre.am/article/1571։ Թեմայի շուրջ լրատվամիջոցներին հարցազրույցներ են տվել Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Արայիկ Սահակյանը (հղումները տեղադրված են պաշտոնական կայքում և Կոմիտեի սոցցանցային էջերում)։ Միաժամանակ, Սարհատ Պետրոսյանը պատրաստ է Կառավարության նիստից հետո պատասխանել լրագրողների հարցերին։
Զեկուցվելիք փաթեթում ներառված են «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը և Հարկային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը։