|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանության են արժանացել քննարկման դրված օրենքի նախագծերը, որոնցից մեկը վերաբերում էր «Կրթության մասին և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելուն»:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր ԱԺ-ում գումարվել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
Նիստում 2 օրենքի նախագիծ է քննարկվել՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքում՝ «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին եւ հարակից օրենքում՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին՝ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: