Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ վերապահել շրջակա միջավայրի նախարարությանը: Դրանք հիմնականում «Հիդրոմետ» ծառայության գործառույթներն են: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 9-ի նիստում քվեարկությամբ:
Խոսքը վերաբերում է «Հիդրոմետ» ծառայության գործառույթները՝ օդերևութաբանության և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն) որոշ գործառույթներ, մասնավորապես, անտառային մոնիտորինգի մասով՝ գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով՝ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այժմ այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծվի շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն:
Ներկայումս «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերեւութաբանական երեւույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների եւ կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ չի արձանագրվել: