22 03 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 415.48 |
GBP | ⚊ | 474.8 |
GEL | ⚊ | 151.01 |
RUB | ⚊ | 5.04 |
USD | ⚊ | 388.48 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նշում է պապական աթոռը ստանձնելու 10-ամյակը՝ կարդինալների հետ հանդիսավոր պատարագ մատուցելով Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ նա ապրում է ընտրվելուց հետո:
Արգենտինացի Ֆրանցիսկոսը, որն այժմ 86 տարեկան է, 2013 թվականի մարտի 13-ին դարձել է Լատինական Ամերիկայից առաջին հովվապետը: Նա պապական գահին փոխարինել է Բենեդիկտոս XVI-ին, որը 600 տարվա ընթացքում առաջին պապն էր, ով հրաժարական տվեց:
«Կարծես երեկ լիներ»,-ասել է նա երկուշաբթի օրը Վատիկանի լրատվական ծառայությանը։ «Ինչպես է ժամանակը թռչում»,-հավելել է նա։
Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, եթե առողջական լուրջ խնդիրները խանգարեն իրեն ղեկավարել 1,38 միլիարդ հետեւորդ ունեցող եկեղեցին:
Բայց միեւնույն ժամանակ նա կարծում է, որ Հռոմի պապերը պետք է փորձեն կառավարել մինչեւ կյանքի վերջ, եւ այն, ինչ պատահեց Բենեդիկտոս XVI-ի հետ, չպետք է «մոդայիկ» դառնա։