Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Իսրայելական ուժերը փետրվարի 13-ի երեկոյան և փետրվարի 14-ի առավոտյան ռազմական արշավ են իրականացրել Հորդանան գետի արևմտյան ափի քաղաքների վրա՝ անօդաչու թռչող սարքերով ռումբեր նետելով Ջենին ճամբարի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Պաղեստինյան ուժերը հայտարարել են, որ բախվել են իսրայելական ուժերի հետ, որոնք գրոհել են Նաբլուսից արևելք գտնվող Ասկար ճամբարը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերը Նաբլուսից հարավ գտնվող Հաուարա ճամբարի մոտ կրակել են պաղեստինցու վրա, ինչի հետևանքով նա մահացել է: Իսրայելական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ բանակը կրակել է պաղեստինցու վրա այն բանից հետո, երբ նրա մեքենան բախվել է Հաուարա ճամբարի դարպասին։
Նաբլուսի ուժերը հայտարարել են, որ փամփուշտներով, գնդացիրներով և պայթուցիկ սարքերով թիրախավորել են Ասկար ճամբար ներխուժած իսրայելական ուժերին։
The Jerusalem Post-ի տեղեկացմամբ՝ Իսրայելն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը փետրվարի 14-ին կներկայացնի երեք պատանդների անունները, որոնք փետրվարի 15-ին պետք է ազատ արձակվեն։ Ակնկալվում է, որ Կատարի վարչապետ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին անունների ցանկը կուղարկի Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեային։