Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՅԴ-ն պաշտոնապես նշում է կուսակցության հիմնադրման 120-ամյակը: Այս առիթով «Golden Palace»-ի նախասրահում հրավիրված պաշտոնական ընդունելությանը հրավիրված էին բազմաթիվ կուսակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, Հայաստանում գործող դեսպանատների ներկայացուցիչները եւ մշակույթի եւ հասարակական ներկայացուցիչներ:
ՀՅԴածնակցության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց Դաշնակցության դերը հատկապես Սփյուռքում. «Այսօր էլ իր նոր դերակատարությունում կուսակցությունն աշխատում է կառուցողական մոտեցում հանդես բերել հայրենիքի, պետության կայացման, զարգացման եւ առաջընթացի համար»:
«Մենք բավական գաղափարական տարաձայնություններ ունենք, բայց միեւնույն ժամանակ կարողանում ենք երբեմն-երբեմն պետության ռազմավարական հարցերում համատեղել մեր ուժերը եւ ժամանակները ցույց տվեցին, որ դրանով բավական արդյունավետ իրավիճակ է ստեղծվում Հայաստանի Հանրապետության համար»,- շնորհավորելով Դաշնակցության հոբելյանն՝ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան: Վերջինիս համոզմամբ էլ 120-ամյա Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր մեծ դերն ու նշանակությունն է ունեցել հայ պատմության մեջ: «Այսօր էլ ՀՅԴ-ն մեծ դեր ու նշանակություն ունի ոչ միայն ներքին այլ նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Այդ առիթով շնորհավորում եմ, ցանկանալով որ շարունակի իր պատմությունը եւ կերտի հայոց պատմության մեջ իր կենսագրությունը, աջակցելով հայ ժողովրդի ապագայի կերտմանը»,- ասաց նա: