կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-13 20:14
Սպորտ

ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր է դրել մանդատը, ընտրությունները համարելով ոչ լեգետիմ

ՀՖՖ-ի գործկոմի անդամը վայր է դրել մանդատը, ընտրությունները համարելով ոչ լեգետիմ

ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ հայտնելով ֆուտբոլային գերատեսչությունում իր գործունեությունը դադարեցնելու մասին:

«Հարգելի՛ գործընկերներ և ֆուտբոլային հասարակություն, հանդիսանալով գործադիր կոմիտեի անդամ, մրցավարական կոմիտեի նախագահ և, ընդգրկված լինելով պայմանավորված խաղերի կոմիտեի կազմում, հայտնում եմ ձեզ, որ, պայմանավորված վերջին զարգացումներով, բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս, քանի որ ընտրություններին մասնակցել են ակումբներ, որոնց խաղերը եղել են պայմանավորված: Հետևաբար ընտրությունները համարում եմ ոչ լեգետիմ: Հատուկ կցանկանամ ընդգծել, որ իմ որոշումը չունի քաղաքական դրդապատճառներ: Համոզված եմ,որ որոշ շահագրգիռ շրջանակներ փորձելու են իմ անձը կապել քաղաքականության հետ: Ինձ բացառապես հետաքրքրում է ոլորտի զարգացումը»,- գրել է Հակոբյանը: