Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում ընտրել են գործկոմի անդամներ:
Գործկոմի անդամության թեկնածուներից 2-ը կին էին («Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ՝ Աննա Թադևոսյան և «ԴՖԱ» ՓԲԸ՝ Հասմիկ Ղարիբյան), որոնք, համաձայն ՀՖՖ կանոնադրության, առանց քվեարկության ընտրվեցին գործկոմի անդամ:
«ՖԱ Ուրարտուի» կողմից առաջադրված Արկադի Անդրեասյանի ու «ՖԱ Վանի» կողմից առաջադրված Սլավիս Սարգսյանի անունները հանվեցին թեկնածուների ցուցակից, քանի որ նրանց թեկնածությունն առաջադրվել էր այն ՀԿ-ների կողմից, որոնք առաջադրել էին նաև արդեն ՀՖՖ նախագահ ընտրված Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը:
Մյուս 14 տեղերի համար առաջին փուլում անցողիկ թվով ձայներ (12 և ավելի) ստացան հետևյալ թեկնածուները՝
««Ալաշկերտ» ՖԱ»» ՀԿ՝ Բագրատ Նավոյան
ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն ակադեմիա» ՓԲԸ՝ Արեն Մկրտչյան
ՖԱ «Արարատ» Հ/Ձ ՓԲԸ՝Հրաչ Յագան
«ՖԱ «Արագած» ՀԿ՝Հրաչիկ Աղաբեկյան
«Աչաջուր» ՖԱ ՀԿ՝ Գագիկ Աղբալյան
«Արարատ-Արմենիա ֆուտբոլային ակումբ» ԲԲԸ՝ Պողոս Գալստյան
«Գանձասար» ՖԱ ՀԿ՝ Կիմ Առաքելյան
«Էրեբունի սպորտային ակումբ» ՀԿ՝ Տիգրան Հակոբյան
«Փյունիկ ՖԱ» ՀԿ՝Հայկ Ղազազյան
«ՆԻԿԱՐՄ» ՖԱ ՍՊԸ՝ Արմեն Նիկողոսյան (ՀՖՖ փոխնախագահ)
«Սեւան ՖԱ» ՍՊԸ՝Կարեն Շաբոյան
«ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ՝ Արմեն Շահգելդյան
««Նոա» ՖԱ» ՀԿ՝ Արթուր Սահակյան
ՀՖՖ գործկոմի վերջին՝ 16-րդ անդամին թեկնածուներն ընտրեցին երկրորդ փուլով: Ընտրությունը տեղի ունեցավ «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել Ղասաբօղլյանի և «ՖԱ «ԱՆԻ» ՀԿ-ի կողմից առաջադրված Ալբերտ Սարգսյանի մեջ: Առավել քանակությամբ ձայներ ստացավ Ալբերտ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: