Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԽԽՎ նախապատրաստվող զեկույցի մասին իր կարծիքը հայտնեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը: Նշենք, որ այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ նախագահը հույս է հայտնել, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի զեկույցի պատրաստման գործընթացին, որպեսզի երաշխավորվի զեկույցի պատրաստման հավասարակշռված մոտեցումը: Հայկական կողմը դեմ է զեկույցի վերնագրին և պահանջում է փոխել «Բռնության սրացումը ԼՂ-ում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» ձեւակերպումը:
Էդմոն Մարուքյանը նախ հիշեցրեց, որ ինքը ԵԽԽՎ պատվիրակության անդամ չէ, ապա հավելեց. «Ես ինչքան գիտեմ, հայկական կողմը դեմ է նման վերնագրով զեկույցի քննարկմանը, փորձ է արվել վերնագիրը փոխել, այնպես, որ զեկույց լինի, բայց ոչ այդ վերնագրով: Հայկական կողմը նշել է, որ այդ վերնագրի լույսի ներքո չի կարող գրվել օբյեկտիվ զեկույց, եթե վերնագիրն ինքնին արդեն կանխակալ մոտեցում ունի ԼՂ հակամարտության խնդրին»:
Պատգամավորի խոսքով` այդ վերնագիրն արդեն կանխատեսում է, թե ինչպիսին պետք է լինի զեկույցը: «Բռնությունների սրացումը ԼՂ-ում և Արդբեջանի գրավյալ տարածքներում» նշանակում է, որ ունենք փաստ, որ կան բռնություններ, հիմա քննարկում են դրանց սրացման հարցը: Ու երկրորդ փաստը, ըստ պատգամավորի, որ պետք է քննարկենք, որ կան գրավյալ տարածքներ: Վերնագրի մեջ նման ձևակերպումը արդեն իսկ նշանակում է, որ զեկույցը չի լինելու օբյեկտիվ:
«Օբյեկտիվ զեկույցի համար պետք էր ունենալ օրինակ այսպիսի վերնագիր` «Իրավիճակը ԼՂ-ում»: Այնպես որ` հայկական կողմը պետք է պահպանի այն դիրքորոշումը, ինչ եղել է մինչ հիմա, ավելին` ՀՀ-ն որևէ ազդեցություն այս առումով չի կարող ունենալ ԼՂ-ի նկատմամբ, որովհետև ՀՀ-ն է ԵԽ անդամ, և ՀՀ-ն այդ առումով ունի պարտավորություններ ԵԽ-ի նկատմամբ, այլ ոչ թե ԼՂ-ն: Նման ցանկություն եթե ունեն, թող ԼՂ-ն մտցնեն ԵԽ կազմի մեջ, հետո էլ ինչ-որ բաներ պահանջեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը: