կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-10 11:17
Հասարակություն

Սփյուռքահայ բարերարի նոր նվերը` սահմանամերձ Բաղանիսին

Սփյուռքահայ բարերարի  նոր նվերը` սահմանամերձ Բաղանիսին

Արդեն տևական ժամանակ է` համագործակցության օրինակելի «պայմանագիր է կնքվել» մեր հայրենակից, ամերիկաբնակ Հարություն Կարմիրյանի և սահմանամերձ Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանի միջև:

 

Նախորդ տարիներին Հարություն Կարմիրյանի նյութական օժանդակությունների արդյունքում Բաղանիսում զգալի աշխատանքներ էին տարվել: Բարեկարգվել էին կանգառները, գյուղում տեղադրվել էին աղբամաններ, լուծվել էին գյուղի ջրամատակարարման, լուսավորության հարցերը և այլն: Ինչպես yerkir.am-ին հայտնեց գյուղապետ Նարեկ Սահակյանը, գյուղում կատարված բարեկարգումների մեջ իր ուրույն դերակատարությունն է ունեցել նաև Հարություն Կարմիրյանը: 

 

«Ամիսներ առաջ կրկին խնդրանքով դիմեցի պարոն Հարությունին: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար գյուղին հարկավոր էր ДТ-75 թրթուրավոր տրակտորորպեսզի շուկայականից ավելի էժան գնով գյուղացին կարողանա մշակել իր չափաբաժին հողամասը:  Խնդրանքս երկար սպասեցնել չտվեց, և այն արդեն Բաղանիսում է: Ընդհանուր արժեքը կազմեց 7600 ԱՄՆ դոլար: Բաղանիս գյուղի բնակչության անունից շնորհակալություն ենք հայտնում իրեն արդեն բաղանիսցի համարող մեր Հարությունին և ցանկանում ենք հաջողություն նրա գործերին»,- yerkir.am -ին ասաց Բաղանիսի գյուղապետը: