|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Կառավարությունը հաստատեց որոշում` պահուստային ֆոնդից աողջապահության նախարարությանը հատկացնել 13,587 մլն դրամ ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումները Փոթի նավահանգստից Երեւան տեղափոխելու` «Ապավեն» ՍՊԸ-ի ծառայությունների ծախսերը առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով փոխհատուցելու նպատակով:
Ամերիկյան կողմը վճարել է վերոնշյալ բեռների` ԱՄՆ-ից մինչեւ Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երեւան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761,500.0 ՀՀ դրամ` մեկ բեռնարկղի համար:
Նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման եւ տեղափոխման ծախսերը կազմել են 13,587.0 հազ. դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար: