Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր արցախցի բարերար Լևոն Հայրապետյանին սատարող տասնյակ քաղաքացիներ Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի ԱԳՆ և ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն՝ իրենց բողոքը հայտնելու Լևոն Հայրապետյանին ազատազրկման դատապարտելու որոշման կապակցությամբ ԱԳՆ-ի և ՌԴ դեսպանատան լռության կապակցությամբ: «Ազատություն մեծ բարերարին», «Փոխել դատավճիռը» վանկարկումներով ցուցարարները նամակ հանձնեցին ԱԳՆ-ին և ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը: Նամակում քաղաքացիներն իրենց մտահոգությունն էին հայտնել Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման դատապարտելու՝ դատարանի որոշման, բանախցում նրա պահման ծանր պայմանների վերաբերյալ:
Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ ամենևին էլ պատահական չէր, որ ղարաբաղցի գործարարի դեմ դատավճիռը հրապարակվեց քառօրյա պատերազմից հետո: «Նման դաժան, անմարդկային վերաբերմունքը նպաստում է հայ հասարակության շրջանում Մոսկվայի նկատմամբ բացասական տրամադրությունների աճին»,- նամակում նշել էին քաղաքացիները:
Ակցիայի մասնակիցները ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պահանջեցին ճնշում գործադրել ՌԴ իշխանությունների վրա, որպեսզի փոփոխվի Հայրապետյանի նկատմամբ նշանակված պատիժը՝ ազատ արձակել Հայրապետյանին կամ, առողջական խնդիրնելից ելնելով, փոփոխել պատժի ձևաչափը: Քաղաքացիները պահանջեցին արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: