կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-19 17:10
Հասարակություն

Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի. նախագահի շնորհավորական ուղերձը` Լուիզ Սիմոն Մանուկյանին

Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի. նախագահի շնորհավորական ուղերձը` Լուիզ Սիմոն Մանուկյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ ։

Ուղերձում ասված է․
«Հարգելի տիկին Մանուկյան Սիմոն,
Սիրելի Լուիզ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ:

Դուք հայ իրականության մեջ գոյություն ունեցող բարեգործական ավանդույթների լավագույն շարունակողն եք: 
Որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ Դուք շարունակական ներդրում եք ունեցել հայրենիքի համար կենսական նշանակության ոլորտների զարգացման գործում:

Բարձր գնահատանքի են արժանի Ձեր ծանրակշիռ հանձնառությունները Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում՝ ի շահ հայության: 
Ձեր ազգանվեր գործունեությունը մշտապես բարձր է գնահատվել թե՛ մայր հայրենիքում և թե՛ սփյուռքում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և երկար տարիների երջանիկ կյանք»: